Մի տարվա ընթացքում 1200000 դոլար կաշառք՝ պարգևավճարի անվան տակ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ-ական գործիչ Բագրատ Եսայանը:
Նա նշել է. «Բա 2 տարի առաջ մատուցող, քարտուղարուհի, հարսանիք վարող աշխատած մարդկանց էդքան փող որ տաս, կարան Նյուտոնի օրենքները չեղարկելուն էլ կողմ քվեարկեն։ Սահմանադրական կա՞րգ, չէ, չեն լսել։
Իշխանությունների ճյուղերի տարանջատում և հակակշռու՞մ։ Էս ի՞նչերից եք խոսում։ Համաճարա՞կ։ Նիկոլին պետք եղավ ռեանիմացիայից պատգարակով տարեք, կքվեարկեն։
Մի խոսքով՝
- Այսքան ուրախ կյանքը ձեր,
գիտե՞ք ով է ձեզ տվել
- Այսքան ուրախ կյանքը մեզ
հընգեր Նիկոլն է տվել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը